Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները DDօS հարձակման են ենթարկել Ադրբեջանի կառավարության կայքը: Այս մասին հաղորդում է «Արﬔնպրես»-ը` հղում կատարելով հաքերային խմբի թվիթերյան գրառումը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կայքերի ուղղությամբ ադրբեջանական հաքերների գրոհ դեռ չի արձանագրվել: «Դեռ նման բան չկա, բայց սպասվում է: Որպես կանոն նման դեպքերում ակտիվություն է նկատվում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: