Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի սոցցանցի էջից:

Նախարարները քննարկել են Ադրբեջանի հարձակումը:

Նշենք, որ Ֆրանսիայի իշխանությունները կողմերին կոչ են անում անշեղորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը ու պնդում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային կատարված միջադեպերով։ Մենք ցավում ենք, որ այս միջադեպերն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների՝ մասնավորապես խաղաղ բնակիչների շրջանում եւ կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալի հայտարարության մեջ։




Լրահոս