Ղարաբաղա ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած թեժ մարտերը լայն արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, AlJazeeraն գրում է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են մեկը մյուսին ընթացող կռիվները սանձահարելու հարցում: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ հարձակումները սանձազերծել է Ադրբեջանը, ինչից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: «Երկու կողմերում էլ կան կորուստներ, սակայն հակառակորդի մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի շատ են», նշել է Հովհաննիսյանը: The Washington Post պարբերականը փաստում է, որ մարտերում զոհվել է 12 ադրբեջանցի զինվոր, իսկ Reutersը, սեփական աղբյուրների վրա հենվելով, հրապարակել է ապրիլի 1ի գիշերը և 2ի առավոտյան տեղի ունեցած բախումներից կադրեր:
Միաժամանակ լրատվամիջոցը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զսպող հայտարարությունը, որով կոչ է արվում հայկական ու ադրբեջանական կողմերին դադարեցնելու կրակը: Շփման գծում տեղի ունեցող մարտերի մասին գրել է նաև իրանական մամուլը: Press TVն նշել է, որ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում ու Բաքվում իրենց գործընկերների հետ: Հարևան Վրաստանի Georgia Today լրատվականը նշել է, որ Հայաստանը շփման գծում տեղի ունեցող մարտերն ամենամեծն ու լուրջն է համարել հրադադարի ռեժիմի հաստատումից հետո: Դեպքերին անդրադարձել է նաև Տաջիկստանի AKIpress լրատվամիջոցը` նշելով, որ կողմերի միջև բախումներ տեղի են ունեցել նաև նախկինում և փաստելով, որ ադրբեջանական կողմն ունի 12 զոհ: