Թուրքական մամուլը հերքում է ԼՂՀ շուրջ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տիրաժավորում են միայն իշխանամետ ԶԼՄ-­ները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, թուրքական DemokratHaber­ը հայտնում է, որ սուտ են դուրս եկել ԼՂ-­ի եւ Ադրբեջանի սահմանային գծում ընթացած բախումներում որոշ շրջանների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին ադրբեջանական ՊՆ-­ի պնդումները:

Կայքը հայտնել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶԼՄ-­ներում այդ մասին հաղորդագրությունները Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանի կողմից կտրականապես հերքվելու մասին: Կայքը մեջբերել է Արծրուն Հովհանիսյանի խոսքն այն մասին, որ Ադրբեջանն այդ կերպ ապատեղեկավություն է տարածում ներքին քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը չկորցնելու համար բախումներում կորուստները օրինական դարձնելու նպատակով:

Կայքը հայտնել է նաեւ, որ Արծրուն Հովհանիսյանը տեղական եւ միջազգային մամուլի կառույցներին զգուշացրել է ուշիմ լինել Բաքվի ապատեղակավտության հարցում: «Ադրբեջանը սեփական զինուժի ուղղաթիռի` հայկական կողմից ոչնչացվելու եւ 12 զինծառայողների կորուստի լուրը հաստատել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի Մի­-24 խոցված ուղղաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում», ­գրել է թուրքական կայքը:




Լրահոս