Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Հարգելիներս, ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»։

Ըստ երևույթին, սա վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարությանը, թե իրենք որոշել են դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում: Հայկական որոշ լրատվամիջոցներ հրապարակումներ են արել, թե այս տեղեկությունը հաստատել է Արծրուն Հովհաննիսյանը:




Լրահոս