Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ ԼՂ հակամարտության սրման կապակցությամբ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Իր հայտարարության մեջ Սաակաշվիլին հայտարարել է, որ կոնֆլիկտը «ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, և կոնֆլիկտը»: Սաակաշվիլին կոնֆլիկտի սրումը «Պուտինի կողմից սադրանք» է անվանում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:
«Ընդ որում, Մոսկվան իրադարձությունների նման զարգացմանը վաղուց էր պատրաստվում: Ռուսաստանը վաղուց է զինում երկու կողմերին»,-գրել է Վրաստանի նախկին նախագահը:
«Ստեղծված իրավիճակում երկու երկրների առաջնորդները պետք է զգուշավորություն և զսպվածություն ցուցաբերեն: Ինչես միշտ, գործ ունենք մի սցենարի հետ, որտեղ Պուտինը երկար է պատրաստվում, իսկ Արևմուտքն անակնկալի է գալիս»,-հավելում է նա: