Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը համաձայնեցված է եղել Էրդողանի հետ. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ԱՄՆ-ից քաղաքական աջակցություն չի ստացել և այդ պատճառով էլ որոշել է ռազմական գործողությունների դիմել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տիրող սահմանային վիճակին, նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

– Ի՞նչ եք կարծում ինչու հենց հիմա Ադրբեջանը սկսեց այսպիսի գործողությունների դիմել:

– Ադրբեջանը քաղաքական աջակցություն չի ստացել ԱՄՆ-ից և այդ պատճառով որոշել է կոտրել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր համար բացասական սցենարը: Բայց կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը ոչ մի կերպ չօգնեց Ադրբեջանին:

– Սակայն ինչո՞ւ Ադրբեջանն ուշադրություն չի դարձնում Վ. Պուտինի խոսքերին ու չի դադարեցնում գործողությունները:

– Բաքուն ուշադրություն չի դարձնում ոչ միայն Մոսկվայից եկող կոչերին, այլև Վաշինգտոնի, ԵՄ-ի: Նա դեռևս հույս ունի որքան հնարավոր է տարածքներ գրավել և առաջ շարժվել:

– Ինչո՞ւ լարվածությունը սկսվեց հատկապես Էրդողանի հետ հանդիպումից հետո:

– Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը համաձայնեցված է եղել Էրդողանի հետ և նրա համար դարձել է Ռուսաստանի հետաքրքրությունների դեմ գլխավոր գործողությունը:

– Էրդողանը ցավակցություն է հայտնել Ալիևին, մեզ մոտ շատերըն ասում են, որ ցավակցում է հենց իր զինծառայողների համար, ոչ թե Ադրբեջանի, դուք ինչ եք կարծում:

– Թուրքական կառուցվածքների ներկայացվածությունն Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի և հին փաստ է: Չի բացառվում, որ նրանք ևս մասնակցություն են ունենում պատերազմական գործողություններին:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս