Այսօր վաղ առավոտից Երկրապահ կամավորական միության շենքի դիմաց էին հավաքվել մեծ թվով ԵԿՄ-ականներ, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մեկնեցին առաջնագիծ:
Հոսքը Երկրապահ կամավորական միություն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չէր դադարում: Նրանք ստանում էին անհրաժեշտ պարագաներ` Արցախ մեկնելու և զինվորների կողքին կանգնելու համար:
Հավելենք, որ վաղն առավոտյան Արցախ կմեկնկի երկրապահների հերթական խումբը: Նշենք նաև, որ արտերկրի ԵԿՄ-ական կառույցները ևս հայտեր են ներկայացնում` սահման մեկնելու համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: