Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անցնել հասցեական գնահատականների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։

Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ աշխարհին , կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝ Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս