Հուլիսի 22-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Հովսեփյանի քույրը՝ Աննա Հովսեփյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր եղբոր մահվան մեջ միանշանակ մեղավոր են զորամասի պատասխանատուները: «Ոչինչ մինչեւ հիմա մեզ համար պատճառաբանված չէ: Նարեկը մայիս ամսին կարճաժամկետ արձակուրդ էր եկել ու շատ գոհ էր, ոչ մի խնդիր չուներ: Գիտեմ, որ ձերբակալված զինվորներ կան, կոնկրետ անուներ չգիտեմ, բայց հստակ կարող եմ ասել նաեւ, որ այս ամենի մեջ զորամասի մեծերի մեղավորությունը կա: Մեզ այս պահին ոչինչ չեն ասում»,-հայտնեց մահացած զինվորի քույրը՝ հավելելով, որ զորամասի պատասխանատուներն այս օրերին գտնվում են Վանաձոր քաղաքում եւ սպասում, որ զոհված զինվորի հարազատների հետ գնան զորամաս, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
ԱՆՀԱՅՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ