Վրաստանի դիրքորոշումը քաղաքական կլինի. Գելա Վասաձեն` ղարաբաղյան հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանի դիրքորոշումը քաղաքական կլինի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

– Պարոն Վասաձե, ըստ Ձեզ Ինչո՞ւ հենց այս պահին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց:

– Կարծում եմ, որ այս իրավիճակում միայն մեկ պատճառ և մեկ մեղավոր կա, որն է՝ Մոսկվան: Ինչ է տեղի ունեցել իրականում: Վաշինգտոնում հանդիպումից, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ խորհրդակցությունից հետո հարց բարձրացվեց Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման մասին: Եվ բառացիորեն մի քանի օր անց վերսկսվեցին ռազմական գործողությունները: Այդ թվում նաև պետք է հիշել՝ ինչ տեղի ունեցավ Սիրիայում: Սիրիայում ռազմական ֆիասկո եղավ: Եվ այսօր Ռուսաստանը Կովկասում ցանկանում է կրկին համաշխարհային քաղաքականության մեջ խաղացող դառնալ:

– Իսկ ինչպիսի՞ն կլինի Վրաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի էլ ավելի  սրման դեպքում:

– Վրաստանի դիրքորոշումը քաղաքական կլինի: Այդ պատերազմը չափազանց մեծ սպառնալիքներ է իրենից ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը: Եվ փաստացի անհնար է, որ այդ կոնֆլիկտում հաղթողներ լինեն: Միակ ելքը ռազմական գործողությունների դադարեցումն է, քանի որ դա ակնհայտ սպառնալիք է տարածաշրջանին, որի մասին խոսեց նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով ևս հաստատեց, որ այդ պատերազմի միակ մեղավորը Մոսկվան է:

– Իսկ ի՞նչ կասեք այն հաղորդագրությունների մասին, որ Վրաստանը կարող է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանին ԼՂ հակամարտության հարցով բանակցություններ անցկացնել Թբիլիսիում

– Այո, նման առաջարկ կա: Սակայն կարծում եմ՝ այն քիչ հավանական է: Վրաստանը փոքր երկիր է և քիչ հնարավորություններ ունի:  Եվ Վրաստանում ոչ ոք շահագրգիռ չէ կոնֆլիկտի սրմամբ:

Զրուցեց Քրիստինե Պողոսյանը




Լրահոս