Շվեդիայի ԱԳ նախարարը կոչ է անում ԼՂ հակամարտության գոտում պահպանել հրադադարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Շվեդիայի ԱԳ նախարարի թվիթերյան միկրոբլոգը, Վալստրյոմը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորուստների համար: «Կոչ եմ անում պահպանել հրադադարը: Կարգավորման և խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են, ոչ թե ուժը»,­ շեշտել է Մարգոտ Վալստրյոմը:

Ապրիլի 1­-ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-­իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12­ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1­ի լույս 2­ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200­-ից ավելի կորուստ:

Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3­ին՝ ժամը 06:00­ ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:




Լրահոս