Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Արտերկրում ՀՀ դեսպանները, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչները իրադարձությունների զարգացման մասին պարբերաբար տեղեկացնում են հավատարմագրման երկրների իշխանություններին և միջազգային կառույցների ղեկավարությանը։

Տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են ռազմական գործողությունների վերսկսումը, կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և շեշտել, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։




Լրահոս