Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում է. հանդիպել է Բակո Սահակյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունով քիչ առաջ Ստեփանակերտում հանդիպում ունեցանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները:

Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց:

ՔՊԿ պատվիրակության կազմում էինք՝ Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ես՝ Նիկոլ Փաշինյանս:

Հ.Գ. Հանդիպմանը մասնակցում էր նաեւ 16-ամյա որդիս, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է հաշվառում անցել զինկոմիսարիատում, որպես զինակոչիկ:

Իսկ Սասուն Միքայելյանը Հրազդանում կամավորների հավաք է ձեռնարկում: Նշեմ նաեւ, որ երեկ թե Սասուն Միքայելյանը, թե ես հեռախոսազրույցներ ենք ունեցել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մենք այս հայրենիքը չենք զիջի ոչ ոքի: Մենք ոչինչ չենք խնայի հանուն Հայրենիքի»:




Լրահոս