Հովսեփ Կիրակոսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անունները:

Նրանցից մեկը ՊԲ N զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն է:

Արմավիրի մարզի Ապագա գյուղի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովսեփ Կիրակոսյանը զոհվել է ապրիլի 2-ի լույս գիշերը Մատաղիսում ստացած որովայնային վնասվածքի հետևանքով:

«Անմիջապես տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, սակայն վնասվածքը շատ խորն էր, փրկել չի հաջողվել:  Շատ պարկեշտ մարդ էր, խելացի ընտանիքի երեխա»:

28-ամյա Հովսեփ Կիրակոսյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Ստեփանակերտ: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս որդի:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:




Լրահոս