Իտալիայի ԱԳՆ-­ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները ՄԽ ձևաչափում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ընթացող մարտերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ներկայիս իրավիճակը հաստատում է այն, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Իտալիայի ԱԳՆ-­ն կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես պահպանել հրադադարը և զերծ մնալ հետագա թշնամական գործողություններից: «Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը կոչ է անում կողմերին վերսկսել բանակցային ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահության հովանու ներքո՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,­ նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս