Ողջ սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին. Արամ Ա Կաթողիկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել. «Ողջ Սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին եւ միակամ ոգով, կամքով ու հավատքով պատրաստ է օժանդակելու Ղարաբաղին՝ ամեն իմաստով»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մաուլի դիվանից, հեռախոսազրույցի ընթացքում, ԼՂՀ Նախագահը լայն տեղեկություններ է փոխանցել վերջին օրերի զինվորական գործողությունների եւ արձանագրված հաջողություններին մասին։ Նա մեծապես գնահատել է Սփյուռքի հայության ցուցաբերած ամուր զորակցությունը Ղարաբաղին նկատմամբ։ Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է Ղարաբաղի մեր արի զինվորների քաջությունն ու մարտունակությունը։




Լրահոս