Թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները որոշել են ժամանակավորապես դադարեցնել 4+4+4 ձևաչափով հերթական քննարկումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված էր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման 4+4+4 ձեւաչափով հերթական քննարկումը։ Սակայն, մեր տեղեկություններով, թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները որոշել են ժամանակավորապես դադարեցնել այդ քննարկումները։ Սահմանի իրավիճակով պայմանավորված՝ երեկ խորհրդարանում անհավատալի համերաշխություն էր տիրում. իրենց շատ զուսպ էին պահում թե ընդդիմադիրները, թե իշխանության ներկայացուցիչները։ Նման իրավիճակներում մեր ազգը, որպես կանոն, զարմանալի միասնականություն է դրսեւորում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս