Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերին է պատկանում 6 ոսկու հանքերի տնօրինող ընկերությունների 56%-ը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներ: Այս մասին ասվում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի (OCCRP) հետաքննության մեջ, փոխանցում է BBC-ն:
Հետաքննությունը հիմնված է պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության տվյալների բազայից փաստաթղթերի արտահոսքի վրա:
9 տարի առաջ Ադրբեջանի նախագահը այդ 6 ոսկու հանքերի մշակման իրավունքը փոխանցել է Մեծ Բրիտանիայում գտնվող ինչ-որ ընկերության և 3 օֆշորների, սակայն իրականում, ինչպես պնդում է OCCRP-ը, հանքերն անցել են Ալիևի ընտանիքի տրամադրության տակ:
Հետաքննության արդյուքների համաձայն, որն անցկացվել է 2012թ. RFE/RL և OCCRP համատեղ այժմ կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայի կողմից, հայտարարվել էր, որ Ալիևի ընտանիքի անդամն նրա հեղինակները հայտարարել էին, որ Ալիևի ընտանիքի անդամների է պատկանում ընկերության 11 տոկոս մասնաբաժինը, սակայն ներկայսի զեկույցում ասվում է, որ «նրա դստրերի մասնաբաժինն ավելի մեծ է, քան ենթադրվում էր մինչ այդ»:
Ալիևի մամուլի ծառայությունում BBC-ին ավելի վաղ հայտնել էին, որ օրենքը թույլ է տալիս նախագահի դստրերին տնօրինել կոմերցիոն կառույցները: