Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին. Փոքր Մասրիքի գյուղապետը՝ զոհված զինծառայողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց ևս 6 զոհված զինծառայողի տվյալներ:

Նրանցից մեկը 27-ամյա կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյան էր:

ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիքի գյուղապետ Վարդան Մարգարյանը տեղեկացրեց, որ կրտսեր սերժանտը զոհվել է ապրիլի 3-ի երեկոյան Մարտակերտում «Գրադ»-ից ստացած բեկորային վնասվածքից:

«Հոյակապ տղա էր, ամեն հարցում իրեն ճիշտ էր դրևորում: Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր կերպով ընգրկվել է Զինված ուժերում: Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին, միշտ աջակցում էր»:

Վրեժ Սարգսյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի:




Լրահոս