ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսել է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես ասվում է հրապարակված հայտարարության մեջ, «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ուժի կիրառումը, քանի որ կոնֆլիկտի ռազմական լուծում գոյություն չունի»:
Նշվում է, որ մոտակա ժամերին կկայանա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը: