Ինչպես սանձել Թուրքիային. դասեր 90-ականներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, ասել է. «Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք»: ՀՀ նախկին վարչապետի խոսքերը հիշեցրին 90-ականների մի լուր-լեգենդի մասին: Շուշին ազատագրելուց հետո, երբ հայկական զինուժը մեկը մյուսի ետեւից սկսել են ազատագրել հայկական բնակավայրերը, Թուրքիայում սկսել են բարձրաձայնել իրենց հնարավոր միջամտության մասին:

ՀՀ իշխանությունները մեր ֆիզիկներին հանձնարարել են, այսպես կոչված, «կեղտոտ» ատոմային ռումբ պատրաստել ՀԱԷԿ-ի թափոններից: Ֆիզիկները խնդիրն արագ լուծել են եւ երկու հատ «Սու-25» կործանիչ փաստացի վերածել են թռչող ռումբերի: ՀՀ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը միջազգային դիվանագետների հետ զրույցում խոստովանել է, որ իրենց տրամադրության տակ նման սարք կա, եւ եթե Թուրքիան որոշի հարձակվել, ապա Հայաստանը ստիպված կլին դրանք գործի դնել: Մի քանի օր անց Թուրքիայում ռազմատենչ հայտարարությունները դադարել են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս