«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Մարտի 30-ից մեկնարկել է քարոզարշավը: Սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 2-ից Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում: Մարդիկ հազարներով կամավոր գնում են Արցախ` իրենց քույրերին եւ եղբայրներին պաշտպանելու համար:
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի սկսվելու օրից նախընտրական գործընթացները փաստացի սառեցվել են: Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարել են ներքաղաքական դաշտում «զինադադարի» մասին: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ իշխանությունները եւ հատկապես ՀՀԿ-ն պարտավոր են ՏԻՄ ընտրությունները կասեցնել մինչեւ պատերազմի ավարտը: Նման քայլը ՀՀԿ-ի կողմից կլինի համարժեք պատասխան ընդդիմության՝ Հայաստանի ողջ հասարակությանը միավորելուն ուղղված քայլերին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: