Այսօր ԱԺ նիստը սկսելուց առաջ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորր:
«Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ Ադրբեջանի ագրեսորների բլից-կրիկը չհաջողվեց: ԼՂ պաշտպանության բանակը, հայ ժողովուրդը պարտադրել են այս իրավիճակը և խաղաղությունը հակառակորդին»,- նշեց Է.Շարմազանովը:
Սակայն պատագամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականով` ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ. «Ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵՏՄ նիստին: Իրավունք չունեին այդ նիստը ՀՀ-ում չանցկացնել: Հակառակը, մենք ծանր օրերի մեջ էինք, պիտի գային, մեզ պադերժկա անեին: Չեմ հասկանում` ինչո՞ւ դա պետք է տեղափոխվի Մոսկվա: Ի վերջո, հասկացե’ք, բարեկամնե’ր, մենք պետք է ոչ ասենք, որ մեզ հարգեն»: