Երևան տեղափոխված բոլոր վիրավորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից Երևան տեղափոխված բոլոր վիրավորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Վերջինս ընդգծեց, որ բոլոր վիրավորներն էլ գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահոված են դեղորայքով, և նեղ մասնագիտական օգնությունով:

Նախարարն ընդգծեց, որ մեկ ծանր հիվանդ է եղել, ում մոտ ևս երեկվանից դրական տեղաշարժ կա: Մուրադյանը նշեց, որ այդ հիվանդը գլխուղեղի վնասվածք ուներ:




Լրահոս