Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչ է անելու զոհվածների և վիրավորների ընտանքիներին օգնելու համար: Հարցին պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ վիրավորների բուժումն է կազմակերպվում: Նրա խոսքով` եթե կան այնպիսի վիրավորներ, ում բուժումն այստեղ հնարավոր չէ իրականացնել, համապատասխան քայլեր կարվեն: Նա հավելեց նաև, որ զոհվածների հուղարկավորությունն է կազմակերպվում և ընտանիքներին համապատասխան օգնություն ցուցաբերվում նաև անհատների կողմից:
Մանրամասները` տեսանյութում: