Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: