Սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կառուցելու գործընթացը կարող է արագացվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կառուցելու գործընթացը, վերջին դեպքերով պայմանավորված, ավելի արագանա։

«Ինչպես գիտեք, քաղաքացիական պաշտպանության մասին օրենքն արդեն ընդունվում է, վաղը-մյուս օրը կընդունվի, մենք արդեն գործառույթն սկսել ենք, բայց, կարծում եմ, չենք կարող հրապարակել, գաղտնիք է»,-ասաց նա՝ նշելով, որ հնարավոր է արագացվի այդ գործընթացը։ Երիցյանն ասաց, որ սահմանամերձ 24 համայնքներում շինարարական աշխատանքներն այս պահին էլ ընթանում են, եւ իրենք ամեն ինչ կանեն, որ ավարտեն շատ արագ։

Նա, սակայն, չասաց՝ արդյոք ժամկետները, վերջին դեպքերով պայմանավորված, արագացվե՞լ են, թե՞ ոչ։ «Չէ, դա դժվար է, հիմա աշխատանքները տանում են, միայն էդտեղ չէ, տարբեր տեղեր ենք աշխատանքներ տանում, նաեւ Հայաստանի մյուս մարզերում, որոնք սահմանամերձ են, հետո, որ վերջացնենք, կասեմ»,-ասաց նա։ Իսկ ԱԻՆ-ը որեւէ օժանդակություն հասցրե՞լ է Ղարաբաղ։ Պարոն Երիցյանն ասաց․ «Այո, իհարկե, մեծ օժանդակություն է ցուցաբերել, մեկնել են Արցախ եւ ֆունկցիոնալ առումով լայն օժանդակություն են ցուցաբերել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս