Պաշտոնական հայտարարությունը կրկին հետաձգվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը կրկին անգամ հետաձգվում է:

Հիշեցնենք, որ մամուլը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ ապրիլի 7-ին նախկին արտգործնախարարը կհրապարակի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա մասին: Նշենք, որ մինչ օրս նոր ստեղծվելիք կուսակցության անունը եւս չի հրապարակվում:

Ուստի դեռեւս պարզ չէ՝ նորաստեղծ կուսակցության անունը գործող կուսակցություններից որեւէ մեկի նմանությա՞մբ է լինելու, թե Վարդան Օսկանյանն ու նրա թիմակիցներն ինչ-որ նոր անուն են մտածել: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը, ամենայն հավանականությամբ, Օսկանյանի նորաստեղծ կուսակցության դերակատարներից մեկն է լինելու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադիր համագումարի օրը հայտարարելու խնդրին, ասաց. «Ես կարծում եմ, որ այս օրերին կուսակցության մասին խոսել ճիշտ չի լինի: Կանցնի մի քանի օր, կխոսենք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս