«Մեր արածը կիսատա մնացել, եկել ենք վերջացնենք». զոհված ազատամարտիկը կամավոր էր մեկնել առաջնագիծ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրապարակեց ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողներիի տվյալներ: Նրանց թվում է նաև  1967թ. ծնված ազատամարտիկ Սարգիս Խալամյանը, ով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրադրության կտրուկ վատթարացումից հետո որպես կամավոր Երևանից մեկնել էր առաջնագիծ:

12974508_1095650610476032_630153669050909085_n
Արցախյան պատերազմի ժամանակ

Նշենք, որ Խալաֆյանն ապրում էր Երևանում, ունի 2 դուստր և 2 որդի: Որդիներից մեկը հիմա ծառայության մեջ է և Սարգիսն առաջին հերթին սահման էր մեկնել հենց որդու և մյուս զինծառայողների կողքին լինելու համար: «Մեր 90 թվականի արածը կիսատա մնացել, եկել ենք դա վերջացնենք: Առաջինը եկել ենք մեր բալեքի կողքին լինենք», – «Արցախ» հեռուստաընկերության ասել էր ազատամարտիկը:

12920328_1030524497004913_2731104483234995002_n

Խալաֆյանը զոհվել է ապրիլի 4-ին` արկի պայթյունից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00, հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 13:00, հասցե` ք.Երևան, Մալաթիա, Սբ.Աստվածածին եկեղեցի:

 




Լրահոս