Ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ-ն Ադրբեջանի նախարարի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ “ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ”, թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…

Talish

Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի “հումանիստ” նախարար Հասանովի ղեկվարած “հզոր բանակի” ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…

Այսքանից հետո, թե ով է “կռվում կանանց և երեխաների հետ” և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս