«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտը վերականգնում է բնականոն աշխատանքը։ Շաբաթ օրը տեղի կունենա Ընտրական օրենսգրքի նախագծի 4+4+4 ձեւաչափի հերթական քննարկումը։
Սահմանային լարվածությունը ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ անցած օրերին համերաշխություն էր մտցրել, որոշվել էր զերծ մնալ ներքաղաքական դեբատներից ու իշխանություններին քննադատելուց, ժամանակավորապես դադարեցվել էին նաեւ այդ ձեւաչափով քննարկումները։ Հաշվի առնելով խորհրդարանական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, որոշվել է 4+4+4 ֆորմատի նիստն անցկացնել շաբաթ օրը»:
Առավել մանրամաը` թերթի այսօրվա համարում