Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին 10 տարվա ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Մեհման Սալիմովի գործով հերթական նիստը։

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Զեյնալ Աղաեւի նախագահությամբ կայացած դատական նիստում հայտարարվել է դատաքննության ավարտի եւ խոսքը պետական մեղադրողին տրամադրելու մասին։ Դատախազությունը պահանջել է Սալիմովին դատապարտել 10 տարվա ազատազրկման։

Մեհման Սալիմովը կալանավորվել էր 2014թ. նոյեմբերին։ Նրան մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի յուրացումների, պաշտոնական դիքրը չարաշահելու համար։




Լրահոս