4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին դեռ շատ կխոսենք, հերոսի մահով մահացած Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, Զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից:
Ապրիլի 2 -ին հակառակորդը հարձակում էր գործել 4-րդ հրաձգային վաշտի հենակետերի ուղղությամբ: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Արմենակը, չնայած գերազանցող ուժերի ճնշմանը, անձնակազմին հետ էր ուղարկել` միայնակ շարունակելով մարտը ու խոցելով մեկ տանկ ու մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Սակայն տեսնելով , որ հակառակորդի ուժերը մեծ են, մի քանի նռնակներ նետելով նրանց ուղղությամբ չէր թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել էր մոտեցողներին:
Արմենակի մայրը տիկին Համեստը ղարաբաղաադրբեջանբական սահմանում լարված իրավիճակի մասին տեղեկանում էր հեռուստացույցի լրատվությանը հետևելով եւ ինչպես ինքն է նշում `վստահ էր իր տղան հաղթահարելու էր ամեն ինչ, բայց…
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Սյուզի Մուրադյան, Նարեկ Սարգսյան