Կանադահայոց թեմը երկրի կառավարությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Կանադահայոց թեմի Առաջնորդարանը հայտարարություն է տարածել, որով իր անհանգստությունն է հայտնել ու խստորեն դատապարտել Ադրբջանի աննախադեպ դաժան հարձակումներն Արցախի վրա, որ սկիզբ առան ապրիլի 2­-ին, եւ կոչ է ուղղում Կանադայի կառավարությանը եւ միջազգային կառուցներուն՝ աներկբա կերպով դատապարտելու Ադրբեջանի կողմից 1994-­ի զինադադարի խախտումը։ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ հայտարարությունում նաև նշվում է.

«Այս ոտնձգությունը ուղղակիորեն արդյունքն է անցյալի երկդիմի քաղաքականության, որ առարկայականորեն չպարզեց, թե Ադրբեջանը եղավ նախհյարձակը եւ պատասխանատուն Արցախի դեմ անցյալի բոլոր հարձակումների: Արցախի դեմ Ադրբեջանի սանձարձակ ռազմական գործողությունների եւ դաժան հարձակումների ողբերգական լուրերը ցնցեցին մեզ եւ համայն կանադահայությունը: Բոլորս մոտիկից ենք հետեւում խաղաղասեր քաղաքացիների հանդեպ կատարված հարձակումներուն, ինչպես նաեւ քաջատեղյակ ենք մեր եղբայրների եւ քույրերի նախահարձակողների դեմ իրագործած բոլոր այն հերոսական եւ քաջարի հակահարվածներին։ Սակայն, նախահարձակումները առաջացրին ծանրակշիռ վնասներ թե՛ քաղաքացիական խաղաղ բնակչության, եւ թե՛ ռազմական շարքերում։

Ուստի կոչ են ուղղում Կանադայի կառավարությանը եւ միջազգային մարմիններին, որ վճռական դատապարտեն Ադրբեջանի զինզած ուժերի սադրիչ գործողությունները, եւ վերջինս վերադառնա զինադադարի պահպանման եւ խաղաղ բանակցությունների հոլովույթին։ Աղոթք են վերառաքում Արցախի հակամարտությունների հետեւանքով զոհ դարձած մեր հայորդիների համար, ինչպես նաեւ խաղաղության եւ ապահովության ի սպաս աղոթք Արցախի բնակչության եւ հայ քաջարի զինվորների համար, որոնք պաշտպանում են իրենց սահմանները՝ իրենց կյանքերի գնով»:




Լրահոս