ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Որքան էլ տարօրինակ կհնչի, այսօր մեկ ժամով հայտնվեցի իմ երազած Հայաստանի մի հատվածում:
Հրազդանի «Հարվալ մաշինըրի» ընկերությունում աշխատանքային եռուզեռ էր: Ճշգրիտ եւ ժամանակակից հաստոցների գործադրմամբ մի քանի տասնյակ հրազդանցիներ այստեղ արտադրում են ժամանակակից հոսքագծեր՝ արդյունաբերական տարբեր արտադրանք թողարկելու համար:
Առաջին նկարում պատկերված հոսքագիծը առաջիկա օրերին արտահանվելու է Արաբական միացյալ էմիրություններ: Երկրորդ նկարի հոսքագիծը՝ Ռուսաստան:
Այս ձեռնարկությունը ի վիճակի է ցանկացած տիպի հոսքագիծ ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի համար:
Այս ձեռնարկությունը ի վիճակի է ռազմական նշանակության բազմաթիվ ապրանքեր արտադրել:
Հայաստանում կա եւ ինտելեկտուալ եւ արտադրական պոտենցիալ, որպեսզի մենք ծուռ վզով չնայենք, թե մեր թշնամիները ինչ զենք եւ զինամթերք ունեն:
Նրանք կարող են դա գնել, մենք կարող ենք դա արտադրել եւ այդ արտադրանքի վրա հպարտորեն դաջել Made in Armenia»: