«Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումը Ռուսաստանի սխալն է»,-RUSARMINFO-ի հետ հարցազրույցում ասել է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
«Այդ սխալը պետք է խոստովանել: Դաշնակիցների և եվրասիական միության անդամների նկատմամբ նման գործողություններն անընդունելի են»,- նշել է Լեպեխինը:
Փորձագետի կարծիքով՝ այդ մատակարարումները նույնիսկ կարելի է «անփութություն» անվանել, փաստացի դա «հանցագործություն» է:
«Այդ սխալը Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրման և ԵՏՄ որոշ անդամ երկրների միջև տարաձայնությունների պատճառ հանդիսացավ»,- ասել է Լեպեխինը: