Ադրբեջանի բացած «թեժ գիծ» միայն մեկ րոպեում ներկայացվել է 5 անհայտ կորած զինծառայողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան ապրիլի 1-ին սկսվելուց միայն 7 օր հետո Ադրբեջանի անհայտ կորածների պետական հանձնաժողովի կողմից բացված «Թեժ գիծ»-ն ընդամենը մեկ րոպեի ընթացքում 5 անհայտ կորած զինծառայողի մասին դիմում է ներկայացվել:

Այս մասին հայտնում է modern.az լրատվական կայքը` հղում կատարելով հիշյալ հանձնաժողովի անունը հրապարակել չցանկացած պաշտոնյային:

Նա ասել է, որ ներկայում հանձնաժողովը մեծ ծավալով տեղեկություն է ստանում: ««Թեժ գիծ»-ն ստեղծվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողների, հարազատների կողմից անհայտ կորածների հետ կապված յուրաքանչյուր րոպեում 5 դիմում է ստացվում: Դրանք անընդհատ շարունակվում են ստացվել, այդ պատճառով չենք կարող ասել ներկայում քանի դիմում է ստացվել: Տվյալները դեռեւս ճշտվում են», -հավելել է պաշտոնյան:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ անհայտ կորածների հետ կապված հանրությանը որեւէ տեղեկություն չէր հայտնել:

Ադրբեջանի ՊՆ-ը մինչև այժմ խոստովանել է ապրիլի 1-5-ին ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի արդյունքում 31 զինծառայող կորցնելու մասին` չնշելով նաեւ վիրավորների թիվը:

Ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

 




Լրահոս