Այս անգամ Ալիևի կնոջ հերթն է. նոր մանրամասներ «պանամական փաստաթղթերից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ներգրավված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ներրդողական ծրագրերում:

Ֆազիլ Մամեդովն ու Մեհրիբան Ալիևան նշված են այդ փաստաթղթերում որպես հիմնադրամի միակ «հոգաբարձուներ», որոնք տնօրինում են 10 հազար դոլար արժողությամբ ակտիվներ:

Հիմնադրամի հիմնական շահառուներ են համարվում Հեյդար Ալիևը (20%), Լեյլա Ալիևան (15%) և Արզու Ալիևան (15%): Ամենամեծ շահառուն Ֆազիլ Մամեդովն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերին է պատկանում 6 ոսկու հանքերի տնօրինող ընկերությունների 56%-ը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներ:




Լրահոս