Մադրիդյան սկզբունքները տեղ են թողնում մեզ համար աշխատելու, և հանրաքվեն անցկացնելու պարագայում մենք ունենում ենք ԼՂՀ բնակչության կամարտահայտումը: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով ArmLur.am-ի հարցին, թե որքանով են մադրիդյան սկզբունքները ձեռնտու մեզ համար:
Անդրադառնալով տարածքների վերադարձի հարցին, որն ամրագրված է հենց մադրիդյան սկզբունքներում, Նաղդալյանը ընդգծեց. «Մադրիդյան սկզբունքների հիմք չկա: Մադրիդյան սկզբունքները ոչ թե պետք է դիտարկել մեկը մյուսից հետո կամ առանձին, այլ դրանք մի համալիր են, որը պետք է իրագործվի միասնական կերպով», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: