«Ժամանակ» թերթը գրում է. «Bellingcat միջազգային հետազոտական խումբը հրապարակել է վերլուծություն՝ ապրիլի լույս 2-ից 4-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների միջև ռազմական բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի կորուստները։ Ըստ այդմ՝ Bellingcat-ի զգուշավոր գնահատականով, զոհվել է 400– 500 ադրբեջանցի զինվոր։ Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի մարդկային ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։