Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են:
ArmLur.am-ը փորձեց պարզել` միացե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը «Յունիբանկը»: Մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ Բանկն իր աջակցությունը հայտնել է վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:
«Բարձր ենք գնահատում մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը, և խորին ցավակցությունները հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»,- հավելեցին «Յունիբանկում»: