Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին հերքել է նավթի արդյունահանման հնարավոր կրճատումը, փոխանցում է RNS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Մոռացե՛ք այդ մասին»,-ասել է նա:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման մասին: Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որոշում կընդունի սառեցման մասին՝ անկախ այդ հարցով Իրանի դիրքորոշման:
Վերջնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 17-ին Քաթարում: