ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-­ ասաց Վիկտոր Քոչարյանը: Ապրիլի 2­-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-­ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:




Լրահոս