Գառնիի մի քանի հարյուր բնակիչներըփակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը` պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները և դուրս հանել տեխնիկան: Բնակիչների հետ զրուցում էր Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանը, ով փորձում էր բնակիչներին համոզել դադարեցնել ցույցը:
Ցուցարարաներն իրենց հետ բերել են ՝«Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը», «Դուրս բերեք շինարարական տեխնիկան», «Չծառայեցնեք հայ զինվորի արյունը ձեր անձնական շահերին» և այլ գրությամբ պաստառներ: