Վիճակն անհամեմատ բարդ է Թալիշում ու Մատաղիսում. անելիքները շատ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օրից ԼՂՀ Մարտակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերականգնված կլինի։ Հրետակոծությունից առավել վնասված տները, որոնք, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքով, 15-ն են, վերանորոգվում են ու շուտով կհանձնվեն տերերին։ Ծախսը հոգացել է ԼՂ կառավարությունը։ Գյուրջյանի ասելով՝ քաղաքն արդեն ապրում է բնականոն կյանքով, բոլոր ենթակառուցվածքները գործում են, բնակիչների մեծ մասը վերադարձել է, վտանգ էլ չկա։

Երկուշաբթի օրվանից վերսկսվել է նաեւ ընդհատված դասապրոցեսը. «Ուսուցիչները բոլորն անխտիր վերադարձել են։ Ճիշտ է՝ դեռ բոլոր աշակերտները չեն հաճախում, բայց առաջիկայում, կարծում եմ, կգան»։ Մանկապարտեզներն էլ առաջիկա օրերին կաշխատեն։ Մարտակերտը մարդկային կորուստ չի ունեցել։ Վիճակն անհամեմատ բարդ  է Թալիշում ու Մատաղիսում, որտեղ անելիքները շատ են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս