«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին: Ի պատասխան՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո՛, իրականում Գագիկ Ծառուկյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ:
Եւ միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանք պարզ մարդկային հարաբերություններ են եւ ոչ թե պաշտոնական կամ առավել եւս պետական: Նման հարցերը քննարկվում են պետական խողովակներով եւ դիվանագիտական խողովակով, կարծում եմ, որ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացրել է իր վերաբերմունքը այս հայտարարության վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նա աշխարհի ցանկացած վայրում ցանկացած միջավայրում մեր պետության շահն ու հեղինակությունը միշտ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: