Հնարավոր է` դատարանն այսօր լսի Պերմյակովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102­-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական քննությունը: Այս նիստի ընթացքում, ամենայն հավանականությամբ, դատարանը կլսի ամբաստանյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:

Ինչպես հայտնի է, դատարանն արդեն ավարտել է ապացույցների ներկայացման փուլը: Այսպես, դատարանին ներկայացվել են Ավետիսյանների բնակարանում և Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված իրեղեն ապացույցների 18 փաթեթ: Առկա է նաև Պերմյակովի հարցաքննության տեսաձայնագրությունը, որը մինչև այս պահը չի հրապարակվել: Եթե մեղադրյալն այսօրվա դատական նիստին հրաժարվի ցուցմունքներից, ապա դատարանը կարող է օգտագործել նրա նախաքննական ցուցմունքերը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12­-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-­ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Միակ կասկածյալն ի սկզբանե եղել է Վալերի Պերմյակովը, ով ընդուներ է առաջադրված մեղադրանքները: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104-­րդ հոդվածի 2­-րդ մասի 1-­ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-­րդ հոդվածի 2­-րդ մասի 1­-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով` դասալքության և զենքի ապօրինի կրման հատկանիշներով, նախորդ տարվա օգոստոսի 12-­ին Պերմյակովը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:




Լրահոս