Նավթի համաշխարհային գները թույլ աճ են գրանցում՝ «սև ոսկու» շուկայում առևտրի նվազագույն ծավալների ֆոնին, որը կապված է նավթի արդյունահանման մակարդակի հնարավոր սառեցման վերաբերյալ ապրիլի 17-ին Դոհայում կայանալիք նավթ արտադրող խոշորագույն երկրների հանդիպման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ առավոտյան ստացված տվյալների համաձայն՝ Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,09%-ով՝ մինչև 43,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,14%-ով՝ մինչև 41,57 դոլար՝ մեկ բարելի դիմաց: