Ինչպես հայտնի է` ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան մի քանի մարզերում: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այդ օրը տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ներկայացված է երեք թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանն ու ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանը, ով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի քենակալն է (բաջանաղը):
Հիմնական մրցակցությունը թերևս ընթանալու է գործող քաղաքապետի և Արծվիկ Մինասյանի բաջանաղի միջև: Գործող քաղաքապետի հույսը, թերևս, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, իսկ Թալինից ընտրված պատգամավոր Մնացական Մնացականյանը, չնայած չի հայտարարել այդ մասին, սակայն կարծես թե սատարում է դաշնակցական թեկնածուին: Այդ առումով Թալինում հետաքրքիր ընտրություններ են սպասվում: